Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Մի օր ձեր հատուցման ժամն էլ է գալու

Մի օր ձեր հատուցման ժամն էլ է գալու
01.10.2023 | 22:14

Չե՛ք մարսելու, թուրք շներ՝ ձեր եղեռնագործ ներքին ու արտաքին հանցակիցներով հանդերձ:

Մի օր ձեր հատուցման ժամն էլ է գալու, ո՛չ ոք դեռ դրանից չի խուսափել և դուք էլ չեք պլստա՝ լինի հայի ձեռքով, թե՝ մեկ ուրիշի…

ԱՐՑԱԽԻՆ

ՈՒ՞ր մնաց մեր ՈԳԻՆ, ուր կորավ,

Եվ ով խլեց մեզնից երազները բյուր,

Ցոլաց երկնքում ինչպես լուսե հավք

ՈՒ խփվեց թիկունքից՝ նենգ ու դավադիր։

Չդողաց արնոտ ձեռքը ոսոխի,

Համբույրով մատնեց հայը դավաճան,

Հանուն սեփական փառքի ու փողի,

Փորձեցին բերել քեզ մահ ու վախճան։

Որ հետո հանեն ճանկերդ հատ-հատ,

Իրար մեջ անեն հաղթ կտուցդ կեռ,

Ոտնատակ անեն պատիվ ու հավատ՝

Դարձնելով անուժ, անդեմ ու անսեռ։

Բայց ոգին, ՈԳԻ՛Ն մեր վիրավոր

Վերընձյուղվել ու փյունիկվել գիտի,

Մեր վիշապահաղթ երթը դարավոր

Մայր Հայաստանին քեզ պիտի կապի:

Դեռ տոկա ոսկեթագ հայ արծիվ

ՈՒ փոխիր ընթացքդ գահավեժ,

Հավատով վերքերդ պի՛նդ կապիր,

Թռիչքդ անկաս է ու հավե՜րժ...

24.09.2023 թ.

Արթուր ԱՍԼԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5197

Մեկնաբանություններ